Ներքին 2 տարի առաջ - 12:44 18-11-2023

Հայ դատի կենտրոնական խորհուրդը զորակցում է Երուսաղեմի հայ համայնքին և պատրիարքությանը

Հայ դատի կենտրոնական խորհուրը զորավիգ կլինի Երուսաղեմի հայ համայնքին և Հայոց պատրիարքությանը՝ պաշտպանելու իրենց հազարամյա իրավունքները։

Ինչպես տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, այս մասին նոյեմբերի 18-ին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը:

«Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» անունով հայտնի հողամասի հարցը մտել է նոր փուլ, ինչը Երուսաղեմի Հայոց պատրիարքության բնորոշումով «ամենամեծ գոյաբանական սպառնալիքն» է պատրիարքության 16-դարյա պատմության մեջ։

Բռնի ուժ կիրառելու փորձեր են կատարում և սպառնալիքներ հնչեցնում ոչ միայն խաբեությամբ ստորագրված և խնդրահարույց պայմանագրի մյուս կողմը, այլ նաև՝ Երուսաղեմի ոստիկանությունը։ Երուսաղեմի հայ համայնքը և Հայոց պատրիարքությունը միասնաբար լծված են դիմադրության՝ ի պատասխան բռնությամբ հարցի լուծումը պարտադրելուն։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարում է, որ իր ողջ կարողականությամբ և գործակցաբար Հայ դատի համաշխարհային ցանցի հետ, զորավիգ է կանգնում Երուսաղեմի հայ համայնքին և Հայոց պատրիարքությանը՝ պաշտպանելու իր հազարամյա իրավունքները։

Հարցի կարգավորումը պետք է կատարվի բացառաբար տեղական և միջազգային օրենքների հիման վրա՝ առանց ուժ կիրառելու կամ ուժ կիրառելու սպառնալիքի։

Երուսաղեմում հայկական իրավունքների հարցը վերաբերում է համայն հայությանը, հետևաբար՝ այդ իրաւունքները ոտնահարելու որևէ փորձ ենթակա է համայն հայության համարժեք վերաբերմունքին»,-ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան