Ներքին 2 տարի առաջ - 18:15 09-04-2024

Հայ դատի գրասենյակը հայտարարություն է տարածել Երուսաղեմի հայության իրավունքների պատշպանության վերաբերյալ

Հ.Յ.Դ Հայ դատի կենտրոնական խորhուրդը հայտարարություն է տարածել Երուսաղեմի հայության և պատրիարքության իրավունքների պատշպանության վերաբերյալ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Մտահոգությամբ հետեում ենք Հին Երուսաղեմի հայկական թաղամասում Իսրայելի ոստիկանության կողմից Երուսաղեմի հայ համայնքի և պատրիարքության իրավունքների ոտնահարման քայլերին։

Իսրայելի ոստիկանությունն այդ քայլերով աջակցում է զինյալ վերաբնակիչների և խաբեությամբ ստորագրված և խնդրահարույց պայմանագրի մյուս կողմի աշխատակիցների բռնություններին՝ խախտելով միջազգային և տեղական համապատասխան օրենքները։

Արդեն իսկ հայտարարել ենք՝ «հարցի կարգավորումը պետք է կատարվի բացառապես տեղական և միջազգային օրենքների հիման վրա՝ առանց ուժ կիրառելու կամ ուժ կիրառելու սպառնալիքի»։ Բռնությունները պետք է դադարեցվեն, ինչպես նաև դրանց՝ Իսրայելի ոստիկանության մեղսակցությունը։ Իսրայելի կառավարությունը հստակ կեցվածքով և քայլելով պետք է հարգի Երուսաղեմի Հայոց պատրիարքության և հայ համայնքի իրավունքները։

Երուսաղեմում հայկական իրավունքների հարցը վերաբերում է համայն հայությանը, հետևաբար, այդ իրավունքները ոտնահարելու որևէ փորձ ենթակա է համայն հայության համարժեք վերաբերմունքին։

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը, գործակցաբար Հայ դատի համաշխարհային ցանցի հետ, շարունակում է իր բոլոր հնարավորություններով զորավիգ լինել Երուսաղեմի հայ համայնքին և Հայոց պատրիարքությանը՝ պաշտպանելու իրենց հազարամյա իրավունքները»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»