Մամուլ 2 տարի առաջ - 07:47 17-11-2023

Պետական գերատեսչություններում տերմինալներ կտեղադրվեն. ինչու է ընտրվել հենց Էվոկաբանկը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմիններում այսուհետ կտեղադրվեն ՊՈՍ (POS) տերմինալներ: Ընդ որում՝ խոսքը «Էվոկաբանկ»-ի տերմինալների մասին է: Տեղեկացանք, որ այս տերմինալների անհրաժեշտությունն առաջացել է՝ անկանխիկ գործառույթների անցմամբ պայմանավորված:

Բանն այն է, որ ՀՀ ֆինանսների նախարարության եւ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի միջեւ այս տարի կնքվել է «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վճարային քարտերը որպես վճարման միջոց ընդունելու մասին» պայմանագիրը, որի շրջանակում իրականացվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում POS տերմինալների տեղադրումն ու սպասարկումը վճարումներն անկանխիկ եղանակով ընդունելու նպատակով:

Մենք տեղեկացանք, որ այժմ գույքագրում է իրականացվում՝ հասկանալու համար, թե պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմիններում վերջիններիս գործունեության համար որքան տերմինալներ են անհրաժեշտ:

Հետաքրքիր է, որ բանկի հետ պայմանագիր կառավարությունը ստորագրել է այս տարվա փետրվարին, սակայն նախագծի հիմնավորման կամ նկարագրության մեջ այդպես էլ չի մատնանշվում, թե ինչու է ընտրվել հենց այդ բանկը։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի