Ներքին 2 տարի առաջ - 19:57 16-11-2023

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ հատուկ զեկուցողի հետ

Նոյեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին:

ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Հատուկ զեկուցողին, կարևորել և բարձր է գնահատել ՄԱԿ տարբեր մեխանիզմների հետ Հայաստանի համագործակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հատուկ զեկուցողի մանդատից բխող ուղղություններով Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականության վերաբերյալ: Այս համատեքստում մասնավորապես անդրադարձ է կատարվել տարիներ շարունակ Հայաստանի կողմից ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ գործադրվող ջանքերին, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ կողմից տարվող աշխատանքներին, ինչպես նաև ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի հանդեպ վարած էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական հարձակումների ընթացքում արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտումները:

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է էլ ավելի ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ հատուկ ընթացակարգերի հետ, այդ թվում միջազգային լավագույն փորձի ներկայացման և մարդու իրավունքների կրթական ծրագրերին մասնակցելու միջոցով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում