Ներքին 2 տարի առաջ - 19:35 01-12-2023

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ԱԳ նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ընթացող ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական քարտուղար Ռոբերտ Օլիֆանտի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումը, որը խորհրդանշում է երկկողմ համագործակցության խորացումը և կարող է նոր խթան հանդիսանալ դրա առավել զարգացման առումով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին: Ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-կանադական բարեկամական հարաբերությունների խորացման առումով կարևորվել է նաև երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունը:

Երկուստեք կարևորվել է Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի Հայաստան կատարած այցի արդյունքում ներկայացված «Աջակցություն հայկական ժողովրդավարությանը» զեկույցի իրականացման ուղղությամբ հետևողական քայլերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Նախարարի տեղակալը իր զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարված քայլերը, ԼՂ էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանված հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրանացվող ծրագրերը:

Անդրադառնալով տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությանը՝ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան