Մամուլ 2 տարի առաջ - 08:01 16-11-2023

ՔՊ-ական «կին առաջնորդների» «վոյաժները». Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Անցած օրերին համացանցը ողողվեց ՀՀ պատգամավոր կանանց լուսանկարներով, որոնք Իսլանդիայում մասնակցում են կին առաջնորդների հերթական ֆորումին։

Ռեյկյավիկ են մեկնել ՔՊ-ականներ Տաթեւիկ Գասպարյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Արուսյակ Մանավազյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը: Սակայն ԱԺ նախագահի՝ գործուղման վերաբերյալ կարգադրության մեջ Թովմասյանի անունը եւս բացակայում է: Խորհրդարանից մեր հարցմանը, թե ինչու Թագուհի Թովմասյանի անունը չկա կարգադրության մեջ, փոխանցեցին, որ անհատական հրավերներ են եղել կանանց, Թովմասյանը, ի տարբերություն իշխանականների, հարկ չի համարել ԱԺ-ին գրություն ներկայացնել` իր բացակայության եւ դրա պատճառների մասին։ Եվ չնայած այս կանայք մեկնել են անհատական հրավերներով, սակայն ՔՊ-ական կանանց գործուղման ծախսերը հոգացել է ԱԺ-ն, իսկ Թագուհի Թովմասյանն այլ միջոցների հաշվին է մեկնել:

ԱԺ-ից պարզաբանեցին, որ գործուղման «կարեւորությունը» հաշվի առնելով է ԱԺ-ն ֆինանսավորել այս «վոյաժը»․ «Եթե դրա կարեւորությունն ԱԺ-ն համարում է այնպիսին, որ անպայման պետք է ֆինանսավորի, ֆինանսավորում է»։ Մի հանգամանք էլ նկատեցինք. Թագուհի Թովմասյանը Ֆեյսբուքում իր այցի մասին գրառում է արել, որտեղ ներկայացել է որպես Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան