Մամուլ 2 տարի առաջ - 07:03 16-11-2023

ՔՊ-ականին հեռացնելու որոշումը խորը արմատներ ունի. ում հետ է խնդիրներ ունեցել Ասիլյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՔՊ վարչության որոշմամբ՝ նոյեմբերի 13-ին Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից: ՔՊ-ից մեզ պաշտոնապես հայտնել էին, որ հեռացման պատճառը կարգապահական խախտումն է եղել, մինչդեռ Թաթուլ Ասլիյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե Արցախից բռնի տեղահանվածների մասին գրառում է արել ու հենց այդ պատճառով էլ հեռացվել է կուսակցությունից:

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել օր ու գիշեր Նիկոլ Փաշինյանին գովերգող, ստատուսներ ձոնող սկանդալային Թաթուլ Ասիլյանի հեռացման պատճառների մասին: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, պատճառն ամենեւին էլ արցախցիների մասին գրառումը չի եղել. այնպես չէ, որ ՔՊ-ում այդքան զգայուն ու անհանդուրժող են արցախցիների մասին վատ գրառումների նկատմամբ: Մեր տեղեկություններով՝ Թաթուլ Ասիլյանի հեռացման պատճառներն ավելի խորը արմատներ ունեն:

Պարզվում է՝ նա ոչ այնքան կարկառուն ՔՊ-ականների հետ մշտապես խնդիրներ է ունեցել, հաճախ վիճել է նրանց հետ: ՔՊ-ականներն էլ պարբերաբար վարչության անդամների մոտ դժգոհել են Ասիլյանից ու պատմել նրա անվայելուչ պահվածքի մասին: Ի վերջո, Նիկոլ Փաշինայնն էլ վարչության անդամների հետ քննարկումների արդյունքում որոշել է հեռացնել նրան:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ՔՊ-ում մեծ ուրախությամբ են ընդունել Թաթուլ Ասիլյանի հեռացումը ու գոհ են մնացել վարչության որոշումից:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով