Արտաքին 2 տարի առաջ - 17:30 15-11-2023

Դեյվիդ Քեմերոնը վերադարձել է բրիտանական քաղաքականություն. ինչ սպասել նրանից

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնը վերադարձել է քաղաքականություն և զբաղեցրել երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Այս մասին ծավալուն հոդված է հրապարակել BBC-ին՝ անդրադառնալով Մեծ Բրիտանիայի նորանշանակ արտգործնախարարից առկա սպասելիքներին։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ սա 1970-ականներից ի վեր առաջին դեպքն է, երբ նախկին վարչապետը վերադառնում է քաղաքականություն։

Դեռևս 2010-2016թթ. Քեմերոնը զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։ Նրա քաղաքականության շնորհիվ Շոտլանդիան մնաց Միացյալ Թագավորության կազմում՝ 2014 թվականի անկախության հանրաքվեից հետո։ Նրա օրոք Մեծ Բրիտանիայում օրինականացվել են նույնասեռ ամուսնությունները։

ԵՄ անդամակցության հարցով համազգային հանրաքվեի անցկացումը Քեմերոնի նախընտրական հիմնական խոստումներից մեկն էր, որը նա կատարեց, սակայն հրաժարական տվեց 2016 թվականին՝ քվեարկության արդյունքների հրապարակումից ժամեր անց:

7 տարի չզբաղվելով քաղաքականությամբ՝ Դեյվիդ Քեմերոնը կրկին նշանակվում է բրիտանական դիվանագիտության ղեկավարի պաշտոնում՝ երկու պատերազմների ֆոնին, որոնք տեղի են ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի, Իսրայելի և Պաղեստինի միջև։

Ստանձնելով պաշտոնը՝ բրիտանացի քաղաքական գործիչը և նրա նախկին համախոհները ակտիվորեն քննարկում են Չինաստանի դիրքորոշումը: Դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին Քեմերոնը կազմակերպեց ՉԺՀ-ի առաջնորդ Սի Ծինփինի պետական այցն իր երկիր, ինչի արդյունքում չինական ներդրումներ իրականացրեց։ Պաշտոնից հրաժարվելուց հետո Քեմերոնը փորձեց ստեղծել բրիտանական-չինական ներդրումային հիմնադրամ,սակայն չհաջողվեց։

Նշվում է, որ Դեյվիդ Քեմերոնի վերադարձը քաղաքականություն ձեռնտու է ոչ թե իրեն, այլ ներկայիս վարչապետ Ռիշի Սունակին։ Ոմանք կարծում են, որ դա կարող է ազդել ռուս-ուկրաինական հակամարտության հարցում Բրիտանիայի դիրքորոշման վրա։

Մինչդեռ պահպանողական կուսակցության նախկին առաջնորդ սըր Յան Դունկան Սմիթը հայտարարել է, որ Քեմերոնի նշանակումն ԱԳ նախարարի պաշտոնում ազդանշան է Պեկինին, որ Մեծ Բրիտանիան հրաժարվում է պաշտպանել այն պետություններին, ովքեր պաշտպանում են ժողովրդավարությունը Հոնկոնգում։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
22:51 Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբան