Արտաքին 2 տարի առաջ - 18:08 15-11-2023

Անկարայից նշում են՝ Հունաստանի հետ վստահության բարձրացման միջոցառումները դրական մթնոլորտում են անցնում

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ կայացած հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Պատասխանելով F-16 կործանիչների վերաբերյալ հարցին՝ նշել է, որ F-16 կործանիչների գործարքը շարունակվում է և եթե դրա հետ կապված զարգացումներ լինեն, հանրությունը կտեղեկացվի։

Անդրադառնալով Թուրքիայի և Հունաստանի միջև Անկարայում կայացած «Վստահության բարձրացման միջոցառումներին»՝ Յաշար Գյուլերը նշել է, որ հանդիպումներն անցնում են դրական մթնոլորտում և ծրագրեր են կազմվում հաջորդ հանդիպման համար։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև «Վստահության բարձրացման միջոցառումների» խորագրով կազմակերպվելիք թվով 4-րդ հանդիպումը կայացել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության շենքում նոյեմբերի 13-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի