Արտաքին 3 տարի առաջ - 10:00 02-10-2023

Դամասկոսն Անկարայից պահանջում է դուրս բերել իր զորքերը Սիրիայի տարածքից

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Սիրիան իր տարածքում թուրքական զորքերի ներկայությունը համարում է անօրինական օկուպացիա։ Այս մասին ռուսական պետական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Սիրիայի փոխարտգործնախարար Բասամ ալ Սաբբահը։

Սիրիայի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Թուրքիան պետք է դուրս բերի իր ռազմական կոնտինգենտը, հակառակ դեպքում երկրների միջև հարաբերությունների կարգավորումն անհնար է:

Բասամ ալ Սաբբահը հիշեցրել է, որ կան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք բանաձևեր, որոնք կոչ են անում հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նման հայտարարություններ են արվել նաև Աստանայի ձևաչափի շրջանակներում, որի մաս է կազմում Թուրքիան։

«Թուրքիան պետք է դուրս բերի իր զորքերը: Մենք, իհարկե, պատրաստ ենք նրանց հետ քննարկել ցանկացած այլ ասպեկտ, բայց նրանք չպետք է պնդեն, որ զորքերը մնան։ Սա ապօրինի օկուպացիա է, և այն կխոչընդոտի Թուրքիայի հետ ցանկացած տեսակի շփումներ և հարաբերություններ հաստատելու ցանկացած փորձ»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից հետո Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ներխուժել է Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններ, որոշ տարածքներ օկուպացրել և մինչև այսօր հրաժարվում է իր զորքերը դուրս բերել այդ շրջաններից։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով