Ներքին 2 տարի առաջ - 12:07 14-11-2023

Արցախը չհաջողվեց փրկել միանշանակ Հայաստանի իշխանության պատճառով. Լևոն Քոչարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի համար Արցախի էջը փակված չէ։ Այս մասին Քոչարյանը հայտարարեց ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում։

«Ես հասկանում եմ, որ, միգուցե, մեր բնակչության շատերի համար դժվար է կամ իրատեսական չէ, բայց պետք է այդպես չմտածենք, պետք է էջը փակված չհամարենք ու պետք է հետ վերադառնալու ինչ-որ պատուհան ունենանք, բացենք, որի համար շատ կարևոր է Արցախի սուբյեկտայնությունը պահելը», - ասաց Քոչարյանը։

Հարցին՝ ո՞վ էր մեղավոր, որ Արցախը չհաջողվեց փրկել, նա ասաց, որ միանշանակ Հայաստանի իշխանությունը. «Այս ամեն ինչը եղավ պատերազմի հետևանքից հետո, պատերազմից հետո հետևողական սխալ որոշումների հետևանքով։ Հայաստանի իշխանությունը, իմ համոզմամբ, առաջին ու հիմնական պատասխանատուն է այս ամեն ինչում», - ասաց Լևոն Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի