Արտաքին 2 տարի առաջ - 13:15 13-11-2023

Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ Էրդողանը կարող է բանակցություններ վարել Պուտինի հետ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կվերսկսի Գազայի հարցով «հեռախոսային դիվանագիտությունը» համաշխարհային առաջնորդների հետ։ Այս մասին հայտնում է ռուսական պետական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահականի իր աղբյուրին։

Հաղորդվում է, որ հեռախոսային դիվանագիտության շրջանակներում Էրդողանը կարող է բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Պարոն նախագահը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթաժողովից հետո կվերսկսի իր ավանդական «հեռախոսային դիվանագիտությունը» համաշխարհային առաջնորդների հետ Գազայում տիրող իրավիճակի կարգավորման թեմայով»,- ասել է գործակալության աղբյուրը։

Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների միջև հնարավոր բանակցությունների վերաբերյալ հարցին գործակալության աղբյուրը պատասխանել է, որ նման բանակցությունները ևս բացառված չեն։

«Հավանական է, որ պարոն նախագահը Ռուսաստանի առաջնորդի հետ կքննարկի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և, իհարկե, արդիական երկկողմ օրակարգը՝ հաշվի առնելով երկրների ակտիվ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում»,- հայտնել է նա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով