Արտաքին 4 տարի առաջ - 22:52 30-05-2022

Էրդողանը Պուտինին առաջարկել է բանակցություններ վարել Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միջև

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի՝ մայիսի 30-ին, հեռախոսազրույց են ունեցել։

Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հանդիպում կազմակերպել Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միջև, ինչպես նաև մասնակցել Ուկրաինայում հնարավոր դիտորդական առաքելությանը, եթե Մոսկվան և Կիևը հասնեն համապատասխան համաձայնության։

Կրեմլից հայտնում են, որ նախագահները քննարկել են նաև ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցը, մասնավորապես Սև և Ազովի ծովերում նավարկության անվտանգությունը և դրանց ջրերում ականների վտանգի վերացումը։

Մոսկվան հավաստիացրել է, որ պատրաստ է արտահանել պարարտանյութեր և գյուղմթերքներ, եթե Արևմուտքը չեղարկի ուկրաինական պատերազմի պատճառով սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև հեշտացնել ուկրաինական բեռների տարանցումը՝ համաձայնեցնելով Թուրքիայի հետ:

Բացի դրանից՝ նախագահները քննարկել են Սիրիայի հյուսիսում գտնվող տարածքների անվտանգությունը, որտեղից, ըստ Էրդողանի, շարունակվում են հարձակումները Թուրքիայի վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով