Արտաքին 2 տարի առաջ - 15:15 13-11-2023

«ՀՀ-ն չի կատարել իր պարտավորությունները»․ Ալիևը կրկին մեղադրում է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ մեղադրել է Հայաստանին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունները չկատարելու մեջ։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել է այսօր՝ Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Ալիևը պնդել է նաև, որ Հայաստանը չի կատարել նաև այսպես կոչված Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև կապ ստեղծելու իր պարտավորությունները։ Նրա խոսքով՝ այս հարցերն անցյալում են և ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի համար շատ լավ հնարավորություններ կան։

«Ադրբեջանը Հարավային Կովկասում կայուն խաղաղության կողմնակից է, և աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, հարաբերությունների կարգավորմանը և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերի շուրջ։




Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով