Արտաքին 3 տարի առաջ - 14:10 11-04-2023

Գերմանիան ի վիճակի չէ ամբողջությամբ կատարել ՆԱՏՕ-ի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները. Bild

Գերմանիայի ցամաքային զորքերի տեսուչ (հրամանատար-խմբ) Ալֆոնս Մեյսը երկրի իշխանություններին տեղեկացրել է, որ Բեռլինն այժմ ի վիճակի չէ ամբողջությամբ կատարել ՆԱՏՕ-ի շրջանակներում իր պարտավորությունները, իսկ դիվիզիայի մարտական ​​պատրաստվածությունը, որը երկիրը խոստացել էր դաշինքի տրամադրության տակ դնել մինչև 2025 թվականը, կարող է ապահովվել միայն սահմանափակ չափով։ Այս մասին տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Մեյսը մարտի սկզբին ցամաքային զորքերում առկա խնդիրների վերաբերյալ զեկույց է փոխանցել Բունդեսվերի գլխավոր տեսուչին (այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Կարստեն Բրոյերը): Զեկույցում գեներալը հայտնել է, որ Գերմանիայի բոլոր ցամաքային զորքերի մարտունակությունը կարող է նվազել շարունակական թերֆինանսավորման և Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման պատճառով, որի շրջանակներում գերմանական բանակը պետք է հրաժարվի իր տեխնիկայից, ինչպես նաև ժամանակ և ջանքեր գործադրի ուկրաինացի զինծառայողների պատրաստման համար։

Գերմանիան խոստացել է մինչև 2025 թվականը լիովին հագեցած դիվիզիա (մոտ 16.5 հազար զինվոր) փոխանցել ՆԱՏՕ-ին։ Անձնակազմի առումով այն համալրված է 79%-ով, սակայն զինտեխնիկայով իսպառ բացակայում է։ Մեյսի խոսքով՝ դա տեսանելի ապագայի համար չի բավականացնի։ «Նույնիսկ եթե մենք հիմա դիմենք բոլոր ցամաքային զորքերի ռեզերվներին, ապա տրամադրության տակ կլինի անհրաժեշտ տեխնիկայի 60%-ից պակասը»,- ասվում է զեկույցում։

Գեներալը նաև մատնանշել է նոր ռադիոկայանների գնման հետ կապված խնդիրները, որոնք նախատեսված են հնացած սարքերը փոխարինելու համար։ Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովում դեռ քննարկվում է այդ նպատակների համար միջոցների հատկացումը։ «Չնայած բոլոր ջանքերին, դիվիզիայի մարտունակությունը մինչև 2025 թվականը կարող է միայն սահմանափակվել», - հայտարարել է Մեյսը։

Մեյսը հավելել է, որ ռեսուրսների պակասը, Ուկրաինային տրամադրվող աջակցությունը և ՆԱՏՕ-ի ծրագրերի իրականացումը ընդհանուր առմամբ հանգեցնում են ցամաքային զորքերի այլ ստորաբաժանումների պատրաստման լուրջ խնդիրների։ Նա ասել է, որ եթե իրավիճակը չշտկվի, բանակը չի դիմանա բարձր ինտենսիվության մարտերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան