Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:40 13-11-2023

Ասացին՝ թուրքերը մտել են գյուղ, շուտ փախեք․ արցախցի 66-ամյա կինը Նորքի տուն-ինտերնատում է հաստատվել

66-ամյա տիկին Ջուլիետա Մեջլումյանն ապրում էր Ղարաբաղի Մարտունու շրջանում, ուներ այգի, սեփական տուն՝ բոլոր հարմարություններով։ Չնայած նրան, որ ամեն բան կորցրել է, ոչ մի բողոք չունի՝ «ավելի վատ կարող էր լինել»։

«Սեպտեմբերի 19-ի առավոտ թուրքերը հանկարծակի հարձակվեցին, մեզ ասացին, որ շուտ տանից դուրս գանք, արդեն մտել էին գյուղ, ոչ մի բան չկարողացանք վերցնենք, արագ դուրս փախանք, որ հանկարծ գերի չընկնենք»-պատմում է արցախցի կինը։

Տիկին Ջուլիետան հույս ուներ, որ հետ են գնալու իրենց գյուղ։ Ասում է՝ ոտքով, անտառներով հասել են հարևան գյուղ, այնտեղ գիշերել, իսկ առավոտյան իմացել, որ տեղահանում են իրենց։

«Շատ գյուղերի բնակիչներ խուճապահար սկեսեցին հավաքվել, ովքեր ունեին հնարավորություն իրենց ընտանիքներով մեքենայով են եկել, իսկ մեզ զինվորական «Ուրալ»-ով ուղեկցեցին»,- հիշում է տիկին Ջուլետան։

Ստեփանակերտից մինչև Գորիս 3 օր եկել են, այստեղ գրանցվել որպես փախստական։ Այժմ ապրում է Նոր Նորքի տուն ինտերնատում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»