Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:30 21-11-2023

Տղաս ասում է՝ մամ, ես ավելի շուտ եմ գտնելու հերոս պապիկիս զենքը, քան թե թուրքերը․ արցախցի 

«Հորս ինքնաշեն զենքը տարիներ շարունակ մայրս մեծ խնամքով թաքցրել է։ Միայն տղաս՝ փոքրիկ Արմենը գիտեր պապիկից մնացած ամենաթանկ հուշի տեղը»,- Oragir. News-ի հետ զրույցում ասում է Արցախյան առաջին պատերազմում զոհված հերոս Արմեն Ավագյանի դուստրը՝ Հերմինե Ավագյանը։

«Մի քանի օր առաջ մորս հետ զրուցում էինք, Արմենս լսում էր մեր խոսակցությունն ու հարցրեց՝ մամ, տեսնես տատիկը նույն տեղո՞ւմ է թաքցրել զենքը։ Մամաս պատասխանեց՝ այո։ Տղաս վստահաբար ասաց՝ «Մամ, ես ավելի շուտ եմ գտնելու այդ զենքը, քան թե թուրքերը․․․»։ Ես հավատում եմ, որ դա տղաս անելու է»,- ասաց արցախցի կինը։

Հերմինեն Մարտունու շրջանի Աշան գյուղից է։ Մեզ հետ զրույցում նա հիշում է մանկության տարիները, ասում է՝ Աշան գյուղիս ցեխն ու փոշին են ցույց տվել կյանքիս ճանապարհը, սովորեցրել, որ դժվար վերելքները հաղթահարման մեջ են գեղեցիկ։ Նա պատմեց, թե ինչպես է Մոնթեի (Ավո) համար բանաստեղծություն արտասանել, երբ Մոնթեն հոր հետ վերջին անգամ մի քանի րոպեով եկել էին մոր ծննդյան օրը շնորհավորելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում