Ներքին 2 տարի առաջ - 16:27 11-11-2023

Արտաշատում 2 անձ է ձերբակալվել՝ 50 հազարանոց կեղծ թղթադրամով գնումներ կատարելու համար

Նոյեմբերի 10-ին` գիշերվա ժամը 1-ին, Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում, մի խանութի դիմաց Արարատի մարզի պարեկին մոտեցած քաղաքացին հայտնել է, որ իր խանութից 50 հազարանոց կեղծ թղթադրամով փորձել են գնումներ կատարել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Պարզվել է, որ կեղծ թղթադրամ իրացնելու փորձ կատարած երիտասարդները եղել են «Ռենո» մակնիշի մեքենայով։

Քիչ անց նույն փողոցում մեքենան կանգնեցվել է։ Դալար գյուղի բնակիչ վարորդն ու երևանցի ուղևորը ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժին։ 32-ամյա դալարցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 50 հազարանոց կեղծ թղթադրամ։ Նա հայտնել է, թե թղթադրամն իրեն են տվել օտարերկրացիներ՝ տաքսի ծառայություն մատուցելիս։

Երկուսն էլ ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Հանգամանքները պարզվում են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով