Ներքին 4 տարի առաջ - 15:36 15-08-2022

Պայթյունից զոհված Ջեմմա Նազարյանը գնացել էր «Սուրմալու»՝ իր խանութի համար գնումներ կատարելու

«Սուրմալու» առևտրի կենտրոնում երեկ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացած Ջեմմա Նազարյանը Նոր Խարբերդ գյուղի բնակիչ էր:

Oragir.news-ի հետ զրույցում Նոր Խարբերդի համայնքապետ Կամո Կակոյանն ասաց, որ տիկին Ջեմման Նոր Խարբերդում ուներ հագուստի խանութ․ «Համայնքի կողմից շատ հարգված կին էր, մշտապես ժողովրդի դրության մեջ մտնող, ցանկացած պահի համայնքի բնակիչների հետ աշխատում ու համագործակցում էր, լավ մայր էր, լավ կին, լավ տատիկ, մեր շփումները հաճախակի չէին, բայց բոլոր հանդիպումներին էլ հրավիրում էին, բոլորին փորձում էր օգտակար լինել»։

Նա նշեց, որ Ջեմմա Նազարյանը գնացել էր իր խանութի համար գնումներ կատարելու։ «Բոլորս մեծ ցավ ենք ապրում շատ հարգարժան բարեկամի համար։ Կյանքով լի կին էր, որի կորուստն իսկապես ցավ է համայնքում բոլորիս համար»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Պայթյունի հետեւանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։ Զոհվել են Վարդան Քոչարյանը, Միսակ Մարգարյանը, Անահիտ Մխիթարյանը, Ջեմմա Նազարյանը, Անահիտ Խալաթյանը, Գայանե Ավետիսյանը։

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռվնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով