Մամուլ 2 տարի առաջ - 07:30 11-11-2023

Հաջորդ շաբաթ ԱԺ-ում թեժ է լինելու. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հաջորդ շաբաթ ԱԺ-ում թեժ է լինելու: Երեքշաբթի օրվանից՝ նոյեմբերի 14-ից, մեկնարկելու է ԱԺ նստաշրջանը, որի ժամանակ քննարկվելու է 2024թ.-ի պետբյուջեն: ԱԺ են գնալու Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները եւ ելույթներ են ունենալու պետբյուջեի վերաբերյալ: «Հայաստան» խմբակցությունից տեղեկացանք, որ մասնակցելու են նիստերին: Խորհրդարան է գնալու նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, որը նոյեմբերի 6-ին էր մանդատ ստացել:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Նիստերին մասնակցելու ենք»: Չորեքշաբթի նույնպես նախարարները եւ Նիկոլ Փաշինյանը կգնան ԱԺ՝ պատասխանելու պատգամավորների հարցերին: Մինչ նիստերի մեկնարկը իշխող ՔՊ խմբակցությունը երկուշաբթի երեկոյան խմբակցության նիստ կանի՝ քննարկելու ԱԺ մեկնարկելիք նստաշրջանի հետ կապված օրակարգային հարցեր:

Հավելենք, որ պետբյուջեի քննարկումն ընթանալու է երկու փուլով. հաջորդ շաբաթ ԱԺ-ում ներկայացվելուց հետո քննարկումն ընդմիջվելու է մինչեւ մյուս նստաշրջան: Այդ ընթացքում պատգամավորներն իրենց գրավոր առաջարկները կներկայացնեն պետբյուջեի մասով: Արդեն դեկտեմբերին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի ժամանակ բյուջեն կդրվի վերջնական քվեարկության եւ օրենսդիր մարմնի հաստատմանը: Այսպիսով, ինչպես եւ սպասվում էր, ԱԺ նիստերը թեժ են լինելու:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան