Արտաքին 2 տարի առաջ - 07:53 11-11-2023

Լեհաստանի ընդդիմությունը նոր իշխող կոալիցիա է ստեղծել

Լեհական ընդդիմությունը նոր իշխող կոալիցիա է կազմել, հայտնում է Bild-ը։

Լեհաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ 2015 թվականից իշխող ծայրահեղ պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցությունը զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով ձայների 37 տոկոսը։

Բայց սա բավարար չէր իշխող կոալիցիա կազմելու համար։ Եվրոպամետ ձախակենտրոն ընդդիմությունը, ընդհակառակը, բավական ձայներ հավաքեց դրա համար։

Այսօր նրա ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել «Նոր ձախեր», «Լեհաստան 2050», «Քաղաքացիական կոալիցիա» և Լեհական գյուղացիական կուսակցություններից նոր կոալիցիա ստեղծելու մասին։
«Այսուհետ մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել մեր երկրի և գալիք տարիների համար»,- ասել է եվրոպամետ նախկին վարչապետ, ազատական «Քաղաքացիական կոալիցիայի» առաջնորդ Դոնալդ Տուսկը։ Այժմ նախագահ Անջեյ Դուդան, որը պաշտպանում է «Իրավունք և արդարություն» կուսակցությանը, պետք է ընդդիմությանը հանձնարարի նոր կառավարություն ձևավորել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ