Արտաքին 2 տարի առաջ - 14:20 10-11-2023

Եթե ԱՄՆ-ն Գազայում հրադադար է ցանկանում, ապա պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա․ Էրդողան 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, եթե նա իսկապես ցանկանում է հրադադարի հասնել Մերձավոր Արևելքում: Թուրքկան պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նա լրագրողներին ասել է Ուզբեկստանից վերադառնալուն պես։

«Մեզ կոնկրետ քայլեր են պետք, այլ ոչ թե ՀԱՄԱՍ-ի դեմ հռետորաբանություն և դատարկ մարդասիրական շոուներ։ ԱՄՆ-ը և Արևմուտքը ասում են, որ ցանկանում են լավագույն ճանապարհային քարտեզը մշակել: Բայց կա՞ ավելի լավ տարբերակ, քան ՄԱԿ-ի բանաձեւերը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

«Եթե դուք անկեղծ եք հրադադարի հարցում, ճնշում գործադրեք Իսրայելի վրա՝ այդ բանաձևերը կատարելու համար»,- ընդգծել է Էրդողանը։ «Մենք փորձում ենք ինչ-որ բան անել այս արյունահոսող վերքի մեծացումը դադարեցնելու համար»: Եթե ​​Միացյալ Նահանգները սկսի կիսել այս նույն զգացումը, ապա Իսրայելին կանգնեցնելն ավելի հեշտ կլինի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով