Ներքին 2 տարի առաջ - 11:35 10-11-2023

Դեռ մի ցավին չընտելացած՝ հաջորդ հարվածը ստացա. ո՛չ Կամոն կա, ո՛չ Կամոյի պահած Արցախը. պատերազմում զոհված հետախույզի կնոջ պատմությունը

Oragir.News-ի հետ զրույցում Արցախցի հետախույզ Կամո Բախշիյանի կինը՝ Ալվարդ Ավթանդիլյանը, նախքան զրույցը սկսելը, հուզմունքը մի կերպ զսպելով, ասում է՝ ո՛չ Կամոն կա, ո՛չ էլ Կամոյի պահած Արցախը։

Կամո Բախշիյանը հետախույզ էր։ Մարտակերտում ծնված և մեծացած Կամոն իր կյանքի 14 տարին նվիրեց հայրենիքի ծառայությանը:

Կամո Բախշիյանը 4 տարեկան է եղել, երբ թուրքերն իր աչքի առաջ հորը գյուղից գերի են տարել, երբ երեխան վերջին պահին ցանկացել է հորը հրաժեշտ տալ, թուրքերը հրել և տանկի վրայից գցել են նրան, և այդ պահից Կամոն որոշել է, որ պիտի զինվորականի ուղին ընտրի, որպեսզի պաշտպանի իր տունը, իր սիրելի Արցախը:

«Կամոն հստակ գիտեր, որ թուրքն իր թշնամին է, և վրեժով էր լցված թուրքերի հանդեպ, որովհետև իր մանկության մեջ մի ժամանակահատված կա, որտեղ ինքը առանց պապայի է մեծացել, և դա մնացել էր իր հիշողության մեջ: Կամոն մասնակցել է 4-օրյա և 44-օրյա պատերազմներին։ Ես ուրախ եմ, որ այս վերջին պատերազմը չտեսավ, սա ահավոր էր, անարդար։



Կամոն ցանկացած իրավիճակում միշտ ելք ուներ, նա ոչինչ առանց մտածելու չէր անում։ Նրա ներկայությունը ապահովության զգացում էր փոխանցում։ Կամոյի մասին այնքան շատ բան կա պատմելու, այնքան հուշեր, որ ինձ մնում է միայն ապրել դրանցով ու իհարկե, նրա որդիներով, ովքեր իրենց մեջ մի պատառիկ Կամո են…»,- պատմում է Արցախյան պատերազմում զոհված հետախույզ Կամո Բախշիյանի կինը՝ Ալվարդ Ավթանդիլյանը:

Կամո Սերգեյի Բախշիյանը ծնվել է 1988թ. փետրվարի 21-ին Մարտակերտում: Հետախույզ հրամանատարը 14 տարի ծառայել է զինված ուժերում՝ սկզբում որպես տանկիստ, այնուհետև սակրավոր հետախույզ և հետախույզ հրամանատար: Մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին, կռվել Թալիշի ամենաթեժ կետերում:

Կամոն, ինչպես միշտ, ցանկացած առաջադրանք կատարելիս առաջինն էր և Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից մարտնչել է: Ետ է վերցրել երկու դիրք, անցել երրորդին: Երրորդ դիրքը գրավել են, և առաջինը նա է մտել այդ գրաված դիրք և այդ դիրքում էլ զոհվում է թաքնված թշնամու կրակոցից, սեպտեմբերի 28-ին:

Կամո Բախշիյանը ամուսնացած էր, ունի երկու որդի:

Պատերազմում զոհվածի այրին ասում է՝ դեռ մի ցավին չընտելացած, հաջորդ հարվածը ստացանք։ Ասում է՝ ամուսնու զոհվելուց հետո, ամենածանր կորուստը իր սիրելի Արցախի կորուստն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով