Ներքին 3 տարի առաջ - 15:54 27-01-2023

Ցավին անտեղյակ, Դավոյանին՝ անտարբեր․ ով է վարչապետի նոր օգնականը

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերի հաղթարշավը շարունակվում է։ Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետի օգնական է նշանակվել Կարինե Դավոյանը։ Դավոյանը վարչապետի թվով 6-րդ օգնականն է, նրա կենսագրությունը կառավարության կայքում դեռ տեղադրված չէ։

Սակայն հայտնի է, որ Դավոյանը որպես թեկնածու մասնակցել է 2021 թ-ի ընտրություններին, ընդ որում՝ առաջադրվել է ՀԱԿ-ի ընտրացուցակով։ Չնայած Դավոյանն անկուսակցական է, սակայն նրա ֆեյսբուքյան հրապարակումներից ակնհայտ է դառնում, որ նա կուսակցության ամենաակտիվ ջատագովներից է։

Հատկանշական է, որ Դավոյանը «Ալիք մեդիա» կայքի թարգմանիչն է, իսկ այս լրատվամիջոցի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն է, ում վերագրվում է Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանի հետ կապի մեջ լինելու հանգամանքը։

Նշենք նաև, որ «Ալիք մեդիա»-ն ֆինանսավորում է Ժողովրդավարության աջակցության հիմնադրամի (ԺԱՀ) (ամերիկյան կազմակերպություն է) և «Բաց հասարակություն հիմնադրամներ-Վրաստան»-ը (Սորոսի Վրաստանի գրասենյակ):

Վերադառնալով Դավոյանին նշենք նաև, որ նա ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարի առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանի գաղափարակիրն ու ջատագովն է և իր ֆեյսբուքյան էջում հաճախ է հրապարակում նրա հոդվածներն ու մտքերը։

Հիշեցնենք, որ Ժիրայր Լիպարիտյանը համարվում է Հայաստանը դեպի Թուրքիա տանող «մունետիկը»։ Նա թուրքական տարբեր շրջանակների, տարբեր գործիչների կողմից դեռևս 1990-ականներին համարվել է թուրքական ֆավորիտը Հայաստանում։ Թերևս այլևս դժվար չէ կռահել, թե Խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին ինչ հարցերով է օգնելու Փաշինյանին այս 68-ամյա կինը և ինչով է պայմանավորված նրա հայտնվելը վարչապետի աշխատակազմում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով