Արտաքին 2 տարի առաջ - 13:20 08-11-2023

Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվեց մեր լիակատար հաղթանակով. Ալիև

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի իշխանություններն բռնազավթված և հայթափված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում զորահանդես են անցկացրել։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ զորահանդեսին մասնակցել է անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա իր խոսքում նշել է, որ երեք տարի առաջ «Շուշի քաղաքն ազատագրվեց զավթիչներից, որը Ղարաբաղի թագն է»։

«Մեկ օր անց թշնամու բանակը հանձնվեց և սպիտակ դրոշ բարձրացրեց։ Այսպիսով, Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվեց ադրբեջանական պետության լիակատար հաղթանակով։ Սա պատմական իրադարձություն է»,- ասել է նա։

Ալիևը հիշեցրել է, որ իր նախագահության սկզբում խոստացել էր, որ Արցախի ողջ տարածքում ծածանվելու է Ադրբեջանի դրոշը, իսկ այսօր դա արդեն իրականություն է դարձել։

«Երկար տարիներ, օկուպացիայի ընթացքում ադրբեջանական ժողովուրդը խփում էր մի կետի, որպեսզի մեր հողերը հնարավորինս արագ ազատագրվեն օկուպանտներից։ Մենք մեր աշխատանքով ամեն օր, ամեն ժամ մոտեցրել ենք այս սուրբ օրը»,- ասել է նա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով