Արտաքին 3 տարի առաջ - 13:00 19-02-2023

Եթե մենք Ղարաբաղյան հակամարտությունը չլուծեինք մարտի դաշտում, ապա բանակցությունները կշարունակվեին ևս 28 տարի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Ադրբեջանն Արցախյան հակամարտությունը չլուծեր մարտի դաշտում, ապա բանակցությունները կշարունակվեին ևս 28 տարի։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Մյունխենում կայացած «Հաղթահարե՞լ լեռները, անվտանգություն հաստատել Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Ալիևը հայտնել է, որ երբեմն խաղաղ բանակցությունները չափազանց երկար են տևում։

«Ելնելով մեր փորձից՝ կարող եմ ձեզ ասել, որ երբեմն խաղաղ բանակցությունները չափազանց երկար են տևում։ Մենք խաղաղության բանակցություններ ենք վարել 28 տարի։ Պատկերացնու՞մ եք դա։ 1992 թվականից մինչև 2020 թվական։ Եթե ​​մենք Ղարաբաղի հակամարտությունը չլուծեինք մարտի դաշտում, ապա այս խաղաղ բանակցությունները կշարունակվեին ևս 28 տարի»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Վերջինս հերթական անգամ պնդել է՝ «Ադրբեջանը պայքարում էր ազատության համար, հետևաբար, դա արդար պատերազմ էր»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ չէր վարում, և այդ պատճառով որևէ զինվորական չի լքել մարտի դաշտը»։

«Այն 44 օրվա ընթացքում, երբ մեր քաղաքներն ու գյուղերը գնդակոծվեցին «Իսկանդեր» հրթիռներով, ոչ ոք չլքեց մարտի դաշտը։ Հայաստանում կար 11 հազար դասալիք։ Ինչո՞ւ։ Ոչ թե այն պատճառով, որ մարտի դաշտում պարտվում էին, այլ ագրեսիվ պատերազմ էին վարում։ Նրանք մոտիվացիա չունեին»,- հայտարարել է նա:






Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի