Ներքին 2 տարի առաջ - 15:24 08-11-2023

21 հարցուպատասխան լիազորված տնտեսական օպերատորի վերաբերյալ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցների համար հավաքագրել և ՊԵԿ պաշտոնական կայքէջում հրապարակել է լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) վերաբերյալ բիզնեսին հետաքրքրող, առավել հաճախ հնչող հարցեր և պատասխաններ։

Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դառնալ լիազորված տնտեսական օպերատոր, քանի՞ տիպի ԼՏՕ գոյություն ունի, ինչպիսի՞ պահանջներ են ներկայացվում, ի՞նչ առավելություններ ունեն ԼՏՕ-ները։ Այս և այլ հարցերի պատասխաններն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները կարող են գտնել ՊԵԿ պաշտոնական www.src.am կայքի «Իրավաբանական անձ» էջի «Մաքսային ծառայություն» բաժնի «Լիազորված տնտեսական օպերատոր» ենթաբաժնում։

Կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ԼՏՕ կարող է դառնալ այն իրավաբանական անձը (ներմուծող, արտահանող, մաքսային միջնորդ, ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետող, մաքսային պահեստի տիրապետող, մաքսային փոխադրող), որը մաքսային օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարելու դեպքում ընդգրկվում է ԼՏՕ-ների ռեեստրում և օգտվում մաքսային օրենսդրությամբ նախատեսված՝ հատուկ պարզեցված ընթացակարգերով աշխատելու հնարավորությունից։

Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը կիրառվում է գրեթե բոլոր զարգացած երկրներում: ԼՏՕ-ները այդ երկրներում դարձել են մաքսային մարմինների գործընկերներ և որոշակիորեն կրելով մաքսային մարմինների գործունեությանն օժանդակող գործառույթներ՝ այլ տնտեսվարողների համար ստեղծում են հնարավորություն որակյալ, մատչելի և համապարփակ ծառայություններից օգտվելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով