Արտաքին 4 տարի առաջ - 11:17 06-12-2021

Ալեք Բոլդուինը ջնջել է Twitter-ի իր օգտահաշիվը՝ օպերատորի մահվան մասին հարցազրույցից հետո

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը ջնջել է Twitter-ի իր օգտահաշիվներից մեկը՝ «Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած պատահարի մասին հարցազրույցի հրապարակումից հետո, հաղորդում է Fox News-ը։

Բոլդուինը սոցցանցում երկու հաստատված օգտահաշիվ ուներ (@AlecBaldwin և @AlecBaldwln____), որոնցից մեկն ավելի ակտիվ էր վարում: Հենց դա էլ հեռացրել է դերասանը։ Նրա մյուս էջում վերջին անգամ գրառում է հրապարակվել հոկտեմբերի 19-ին։

Թե ինչու է կինոաստղը որոշել հեռացնել իր օգտահաշիվը, անհասկանալի է: Բոլդուինի ներկայացուցիչները չեն մեկնաբանել իրավիճակը։

Հոկտեմբերի 21-ին «Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում Ալեք Բոլդուինը կրակել էր ռեկվիզիտային ատրճանակից, որը լիցքավորված էր եղել մարտական փամփուշտներով։ Պատահարի հետևանքով զոհվել էր 42-ամյա օպերատոր Գալինա Հաթչինսը, իսկ 48-ամյա կինոռեժիսոր Ջոել Սոուզան վիրավորվել էր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով