Ավելին 4 տարի առաջ - 21:24 09-02-2022

Ալեք Բոլդուինը սկսել է նկարահանվել նոր ֆիլմում

Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինն առաջին անգամ վերադարձել է ֆիլմում նկարահանումներին՝ «Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում օպերատոր Գալինա Հաթչինսի ողբերգական մահից հետո։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ դերասանը մասնակցում է «97 րոպե» ֆիլմի նկարահանումներին, որոնք տեղի են ունենում Մեծ Բրիտանիայում։

Հայտնի է, որ Բոլդուինը մասնակցել է առնվազն երկու տեսարանի՝ շենքի ներսում և դրսում: Նրան նկատել են մուգ կոստյումով, բորդո փողկապով։ Ըստ սյուժեի՝ ֆիլմը պատմում է առևանգված ինքնաթիռի մասին: Ինքնաթիռը պատրաստվում է կործանվել, և իշխանությունները փորձում են կարգավորել իրավիճակը։

Հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ դերասանը կարող է խաղալ Ազգային անվտանգության գործակալության աշխատակցի դերը։ Նշվում է, որ ֆիլմի դերասանական կազմը դեռևս հայտնի չէ։

Ես չեմ աշխատել անցյալ տարվա հոկտեմբերի 21-ից, երբ այդ սարսափելի դեպքը տեղի ունեցավ ֆիլմի նկարահանման հրապարակում և մեր օպերատոր Գալինա Հաթչինսի պատահական մահը»,- ասել է Բոլդուինը Instagram-ի իր հետևորդներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով