Մամուլ 2 տարի առաջ - 08:01 07-11-2023

Աննախադեպ բարեփոխումնե՞ր, թե՞ տապալում․ Ագրարայինում նոր ռեկտոր են ընտրում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Դեկտեմբերի 1-ին անցկացվելու է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի ընտրության մրցույթ: Այս պաշտոնին հավակնում է գործող ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ով 2018 թվականից ղեկավարում է բուհը:

Հավանաբար, Ուռուտյանը կրկին կընտրվի, քանի որ յուրայինների շրջանում հայտարարել է, որ վայելում է իշխանության վերին էշելոնների աներկբա աջակցությունը: Համալսարանից մեզ հայտնեցին, որ առաջադրվելու ցանկություն ունի նաեւ չորս պրոռեկտորներից մեկը:

Ըստ երեւույթին, այս առաջադրումն արվելու է ընտրությունների մրցակցային իմիտացիան ապահովելու նպատակով: Թե ինչով է բացատրվում Ուռուտյանի՝ երկրորդ անգամ ընտրվելու ցանկությունը, առավել եւս` ինչու է իշխանությունը որոշել նրան աջակցել, շարքային քաղաքացուն եւ հատկապես բուհի պրոֆեսորադասախոսական կազմին անհայտ է, քանի որ նրա իրականացրած «բարեփոխումների» հետեւանքով վերջին 5 տարիներին շեշտակի նվազել է ուսանողների եւ աշխատողների թիվը, կան ֆակուլտետներ, որտեղ գեթ մեկ ուսանող չի դիմել: Օրինակ, միասնական քննությունների արդյունքում անցած տարի համալսարանի առկա ուսուցման համակարգ է ընդունվել 38, այս տարի առկա համակարգ՝ 54, հեռակա համակարգ՝ 26 դիմորդ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան