Մամուլ 2 տարի առաջ - 07:32 07-11-2023

ԿԳՄՍ-ն խոստովանում է՝ տապալել է դասագրքերի տպագրման գործընթացը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խոստովանում է, որ նոր չափորոշիչներով դասագրքերի տպագրման եւ ստեղծման գործընթացը, ըստ էության, տապալել է։ Ավելին՝ կառույցն այժմ փորձում է փրկել իրավիճակը։

Բանն այն է, որ նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով առաջարկում է հանձնաժողով ստեղծել։ Հիմնավորման մեջ կառույցը խոստովանում է. «Դասագրքերի ստեղծման գործընթացի ավարտին պարզ դարձավ, որ, մասնավորապես, սահմանված կարգով ուսուցչական համայնքից ընտրված մասնագետների շտեմարանից ձեւավորված մասնագիտական խմբերում գիտականությանը, Հանրակրթության պետական նոր չափորոշչին համապատասխանությանը, ինպես նաեւ բովանդակային այլ հարցերի ուսումնասիրությունը մասնագետների կողմից որոշ դեպքերում իրականացվել է ոչ պատշաճ կերպով՝ խախտելով ընթացակարգային պահանջները:

Տպագրված դասագրքերում առկա խնդիրները բացառելու, հաջորդ ուսումնական տարվա համար տպագրվող դասագրքերը հնարավորինս պատշաճ ընթացակարգով իրականացնելու նպատակով սույն նախագծով առաջարկվում է ուսումնական նյութը յուրաքանչյուր փուլով անցկացնելու հստակ գործընթաց: Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովն իրականացնելու է ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննություն»։

Այսինքն՝ խոստովանում են, որ խախտումներ եղել են, սակայն հիմա էլ որոշել են հանձնաժողով ստեղծել, որ պատասխանատվությունը հետագա ձախողման դնեն այդ խմբի վրա։ Ըստ ամենայնի, դա էլ կտապալի նախարար Ժաննա Անդրեասյանը, պարզապես մտադիր է ի սկզբանե մեղավորներ փնտրել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով