Ներքին 2 տարի առաջ - 10:14 06-11-2023

Շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում մեքենաների երթևեկությունն արգելելու հնարավորություն կստեղծվի

Շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում մեքենաների երթևեկությունն արգելելու հնարավորություն է պետք ստեղծել՝ առաջարկելով արգելքի կիրառման հատվածը, ժամերը և եղանակը։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերական խորհրդակցությանն ասաց Երևանի քաղաքապետ Տգրան Ավինյանը՝ նշելով, որ հարցը կարգավորելու համար նոր հանձնարարական է տալիս։

«Սա արվում է այնտեղ մարզվողների անվտանգությունն ապահովելու համար: Այս հարցը քննարկվել է, տեղն էլ հստակ ֆիքսված է, պետք է իրականացնենք, նաև որոշակի հնարավորություններ ստեղծենք, եթե դրա կարիքը կա, նույնիսկ օրենսդրական, որ թաքնված շլագբաումներից դնենք, անընդհատ վարչարարությունն իրականացնելը ոչ էֆեկտիվ է, եթե կարելի է ուղղակի այդ օիրերին ճանապարհը փակել»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ դա շատ ավելի շատ էներգիա է տանելու պարեկային ծառայությունից` ֆիզիկապես էնտեղ լինելու առումով, իսկ շաբաթ-կիրակի օրերին եթե կարողանան արգելափակոցով երթևեկությունը սահմանափակել, խնդիրը կկարգավորվի․ «Պարեկային ծառայության ռեսուրսներն անսահմանափակ չեն»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով