Ներքին 5 տարի առաջ - 14:42 10-03-2021

ԵՐԵՎԱՆԻ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ է ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ

Երևանի Հրազդանի կիրճում առաջիկայում կանցկացվի շաբաթօրյակ: Նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն է: Այս մասին հայտնել է Կազմակերպության տնօրեն Արա Աղայանը։

«Մեր ծրագրերի մեջ կար Հրազդանի կիրճի մաքրումը: Մենք շատ ենք կարևորում այն որպես յուրահատուկ կանաչ գոտի Երևանում: Այնտեղ մաքրման աշխատանքներ պարբերաբար չեն արվում, հետևաբար անհրաժեշտ է տարվա ընթացքում մի քանի անգամ այսպիսի միջոցառում անցկացնել: Պետք է մաքրել Հրազդանի կիրճը տարվա ընթացքում կուտակված աղբից»,- ասաց Արա Աղայանը:

Արա Աղայանը տեղեկացրեց, որ տեղում կկատարվի աղբի տեսակավորում, կառանձացվեն պլաստիկը, ապակին: Նա կոչ արեց երևանցիներին, բոլոր հետաքրքրված անձանց ակտիվ մասնակցություն ունենալ այս հանրօգուտ գործին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով