Արտաքին 2 տարի առաջ - 17:15 04-11-2023

Նախքան Հռոմի ստատուտի վավերացումը, Մոսկվան Երևանին առաջարկել է դրա շրջանցման ուղիներ

Մինչ Հայաստանը կվավերացներ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտը, Մոսկվան Երեւանին առաջարկել է դրա շրջանցման ուղիներ։ Այս մասին տեղեկացրել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից՝ ի պատասխան «Ленты.ру» լրատվական գործակալության հարցման։

Հաղորդվում է, որ հարցումը վերաբերել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հայտարարությանը։ Նրա խոսքով՝ մինչեւ վավերացումը Երեւանը առաջարկել է Մոսկվային ստորագրել համաձայնագիր, որը հնարավորություն կտար շրջանցել ստատուտի պահանջները, բայց, իբր, այդպես էլ պատասխան չի ստացվել։

«Դա չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։ Այնտեղ տեղեկացրել են, որՄոսկվան պատասխան ներկայացրել է Երեւանի առաջարկին։

«Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է պատասխան առաջարկներ՝ գնալ ՄՔԴ մեխանիզմների գործարկման ճանապարհով, առանց Հռոմի ստատուտի վավերացման։ Նման պրակտիկա կա։ Ցավոք, մեր փոխզիջումային հանգուցալուծումները անտեսվել են»,- ասել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։

ԱԳՆ-ում նաեւ դժգոհել են, որ Երեւանը «զուտ քաղաքական նկատառումներով» է ընդունել Հռոմի ստատուտը վավերացնելու մասին որոշումը։ «Եթե Երեւանում պահպանում են իրենց իսկ ձեռքերով ստեղծված խնդիրների լուծման շահագրգռությունը, ապա, մեր կարծիքով, դրա հնարավորությունները հայկական իրավական համակարգի շրջանակում առկա են»,- ավելացրել են գերատեսչությունում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով