Արտաքին 3 տարի առաջ - 11:33 04-10-2023

ԵՄ-ն ողջունում է ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Եվրամիությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացումը։

Պաշտոնյան ընդգծել է, որ ՄՔԴ-ն առաջին մշտական միջազգային դատարանն է, որն ստեղծվել է միջազգային հանրությանն անհանգստացնող առավել ծանր հանցագործությունները հետաքննելու եւ դատական հետապնդման համար։

«ԵՄ-ն կոչ է անում բոլոր պետություններին, որոնք դեռ չեն միացել, միանալ Հռոմի ստատուտին։ Յուրաքանչյուր միացում Հռոմի ստատուտին միջազգային հանրությանը կմոտեցնի համընդհանուր մասնակցությանը եւ կամրապնդի անպատժելիությանը վերջ դնելու եւ հաշվետու լինելու մշակույթի զարգացմանը նպաստելու ընդհանուր վճռականությունը»,- ասվում է հայտարարությունում։

Բորելի հայտարարությունում միևնույն ժամանակ նշվել է, որ միջազգային գործընկերների հետ միասին ԵՄ-ն կշարունակի աշխատել և նպաստել Հռոմի ստատուի վավերացմանն ու իրականացմանը, ինչպես նաեւ ՄՔԴ-ի ամբողջականությանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի ԱԺ-ն վավերացրել էր ստատուտը՝ ձայների 60 կողմ և 22 դեմ հարաբերակցությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով