Մամուլ 2 տարի առաջ - 08:05 04-11-2023

Ընդդիմությունը գտել է Լևոն Քոչարյանին կալանքից ազատելու ձևը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Լեւոն Քոչարյանը, ով մեղադրվում է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, չնայած իրականում իրեն էին ծեծի ենթարկել, սեպտեմբերի 25-ից կալանքի տակ է: Նրան երկար կպահեին կալանքի տակ, սակայն ընդդիմությունը գտել է ազատելու ձեւը` «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի հրաժարականից հետո թափուր մնացած մանդատը կվերցնեն ոչ թե նրան հաջորդող Միհրդատ Մադաթյանն ու ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը, այլ Լեւոն Քոչարյանը՝ մանդատը նրան անձեռնմխելիություն կապահովի, քանի որ Սահմանադրական դատարանի նախադեպային որոշում կա` 2021-ի դեկտեմբերի 9-ին: Երբ նույն դաշինքի պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը կալանավորված էին, ՍԴ-ն արձանագրեց, որ պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը, եթե կալանավորված է, պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։

Իհարկե, ոչ մի երաշխիք չկա, որ գլխավոր դատախազը կրկին միջնորդություն չի ներկայացնի խորհրդարան՝ պատգամավորական անձեռնմխելիությունից նրան զրկելու եւ կալանավորելու վերաբերյալ։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան