Մամուլ 2 տարի առաջ - 07:37 04-11-2023

ՔՊ պատգամավորը ցանկանում է ստուգել Արցախի նախագահների հրամանագրերի օրինականությունը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչելուց, Արցախը Ադրբեջանին հանձնելուց եւ հայաթափելուց հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետեւողական ջանքերով փորձում է վերացնել Արցախի պետականության ատրիբուտնեը նաեւ հետին թվով: Հիմա էլ որոշել են Արցախի նախագահի հրամանագրերի ճիշտն ու սխալը որոշել:

Ինչպես՝ բացատրենք. ԱԺ ՔՊ-ական պատգամավորներից մեկը՝ Վիլեն Գաբրիելյանը, հոկտեմբերի 30-ին՝ բյուջետային քննարկումների ժամանակ, բարձրացրեց Արցախի նախագահի կողմից պարգեւատրված զենքերի հարցը: «Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգեւատրումների մասով, անկախ նրանից՝ այդ մարդը հանդիսացել է Արցախի Հանրապետության, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անկախ իր ով լինելուց եւ կարգավիճակից, մենք շատ լրջագույն պետք է ուսումնասիրենք թե՛ իրավական հիմքերը, թե՛ պատճառները՝ ինչի համար են այդ մարդիկ պարգեւատրվել»,- լուրջ դեմքով հայտարարեց Վիլեն Գաբրիելյանը։

Այսինքն՝ ԱԺ պատգամավորը որոշել է քննել հայկական երկրորդ հանրապետության բնակիչների կողմից լեգիտիմ ընտրություններով ընտրված նախագահի (նախագահների) կարգադրությունները: Այս հանդգնությունն ունի թերեւս մեկ պատճառ. Վիլեն Գաբրիելյանը նեղսրտած է, որ չի կարողացել զենքի պարգեւատրման արժանանալ:

Կհարցնեք՝ ով է Վիլեն Գաբրիելյանը. այո, «Ֆեյսբուք»-ում ստատուսներ գրող Նավակ Ճոճողը, որը 33 տարեկան հասակում է 2 տարի ծառայել հայկական զինված ուժերում: Նա թեեւ ունի դեղագետի կրթություն, սակայն 11 տարի գործազուրկ է եղել: Հեղափոխություն եղավ, եւ նա սկսեց ստաբիլ աշխատանք ունենալ, թեեւ վերցրած պարտքերը դեռ ամբողջությամբ չի մարել: Այս որակի մարդը ցանկանում է քննել երկրի նախագահների կագադրությունները:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ