Արտաքին 2 տարի առաջ - 17:19 03-11-2023

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը առաջարկել է չհարձակվելու պակտ կնքել

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Ռահիմ Սաֆավին առաջարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների միջև չհարձակման մասին պայմանագիր կնքել, որը կարող էր մոդել դառնալ համատեղ անվտանգության և ամուր խաղաղության հաստատման համար։ Այս մասին հայտնում է իրանական կառավարամետ Mehr գործակալությունը։

«Առաջարկում եմ, որ համատեղ անվտանգությունն ու ամուր խաղաղությունը նախևառաջ իրականացվեն ՇՀԿ անդամ երկրների շարքում։ Որպես այդ գործողության մոդել կարող է լինել ՇՀԿ անդամների միջև չհարձակման մասին պայմանագրի ստորագրումը», – հայտարարել է իրանցի գեներալը։

Նշվում է, որ Սաֆավին այս առաջարկով հանդես է եկել Չինաստան կատարած այցի ժամանակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում