Ներքին 2 տարի առաջ - 11:09 03-11-2023

Լրագրողի մասնագիտական աշխատանքը երաշխավորված է օրենքով և ունի հանրային բացարձակ կարևորություն. Թաթոյան

Լրագրողի մասնագիտական աշխատանքը երաշխավորված է օրենքով և ունի հանրային բացարձակ կարևորություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ցավոք, բազմաթիվ են դեպքերը, երբ լրագրողն իր աշխատանքի ընթացքում հանդիպում է արգելքների, աշխատանքի խոչընդոտների ուղեկցված վիրավորանքով ու անգամ բռնությամբ:

Այս արատավոր երևույթներն ինտենսիվանում են քաղաքական գործընթացներով պայմանավորված: Այստեղ է, որ ատելության և թշնամանքի մթնոլորտն այնքան է խորանում, որ դրա հետևանքների կրողը դառնում է նաև լրագրողը:

Հետագայում էլ, ցավոք, լինում են իրավիճակներ, երբ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում, կամ դրանք արդյունավետ չեն: Հատկապես լուրջ է խնդիրը, երբ հարցը վերաբերում է լրագրողների նկատմամբ հանցանքներին: Սա դառնում է այն հիմնական պատճառներից մեկը, որ լրագրողների դեմ իրավախախտումների կանխարգելում տեղի չի ունենում:

Լրագրողը պետք է ունենա կոնկրետ պահին առաջ եկած տեղեկատվական առիթն առանց խոչընդոտ օգտագործելու և տեղեկություններ հրապարակելու հնարավորություն:

Համակարգային առումով երկրում պետք է ձևավորվի այնպիսի մթնոլորտ, որպեսզի լրագրողն ինքը զգա, որ պետության կողմից պաշտպանված է իր մասնագիտական աշխատանքի հանդեպ ցանկացած ոտնձգությունից: Հանցանքները պետք է պատշաճ քննվեն, իսկ այն կատարած անձինք ենթարկվեն անխուսափելի պատասխանատվության:

Կարևոր է հանրային այն ընկալումների արմատավորումը, որ կանխավարկածը պետք է միշտ լինի օրենքին համապատասխան և բարեխիղճ գործելու բարձր կոչումը կրող լրագրողի օրինավոր ու ազնիվ աշխատանքի օգտին: Լրագրողների աշխատանքով ապահովվում է նաև հանրային իշխանության թափանցիկությունը և հետևաբար` քաղաքացիների վերահսկողությունը իշխանության նկատմամբ:

Նոյեմբերի 2-ը ՄԱԿ-ը հռչակել է Լրագրողների դեմ կատարվող հանցագործությունների անպատժելիությանը վերջ դնելու միջազգային օր»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»