Ներքին 1 տարի առաջ - 22:36 18-04-2025

Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ տեղեկատվություն ստանալու իրավունքի ու կարծիքի արտահայտման ազատության պատշաճ իրացման տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի լրագրողների անխոչընդոտ մասնագիտական աշխատանքը։

Ընդ որում՝ լրագրողների անխոչընդոտ աշխատանքը կարևորվում է ոչ թե պարզապես կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլ այն ունի մեծ հանրային կարևորություն։ Զանգվածային լրատվության միջոցները պետք է բարենպաստ միջավայր ունենան իրենց գործունեությունն իրականացնելու համար։ Այդ առումով առանցքային է, որպեսզի պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք՝ որպես հանրային իշխանության կրողներ, ակտիվ քայլեր ձեռնարկեն նման միջավայրի ձևավորման նպատակով։ Ընդ որում՝ պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ լրագրողների հարցադրումները հաճախ կարող են լինել սուր՝ լինելով թույլատրելի, եթե չեն հակասում խոսքի ազատության իրավաչափության սահմաններին։

Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հաճախակի են պաշտոնատար անձանց կողմից վերը նշված չափանիշները նկատի չառնելու դեպքերը, ինչը բացասական ազդեցություն է ունենում լրագրողների գործունեության համար բարենպաստ միջավայրի և նրանց անխոչընդոտ մասնագիտական գործունեությունը երաշխավորելու տեսանկյունից։

Որպես ոլորտում առկա ընդհանուր խնդիր՝ Պաշտպանը խնդրահարույց է համարում և այն հանգամանքը, որ ներպետական պատշաճ մեխանիզմների բացակայության պատճառով՝ պաշտոնատար անձ-լրագրող յուրաքանչյուր միջադեպին հաջորդում են փոխադարձ մեղադրանքները էթիկայի նորմերի պահպանման հարցի շուրջ։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ պետության պարտավորությունն է՝ մշակել և գործադրել ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ լրագրողների էթիկային առնչվող հարցերի քննարկման պատշաճ կառուցակարգեր, որպիսիք Հայաստանի Հանրապետությունում կամ բացակայում են, կամ պատշաճ չեն գործադրվում։

Պաշտպանը կրկին ընդգծում է, որ ինչպես պաշտոնատար անձանց կողմից լրագրողների հետ պատշաճ հաղորդակցությունը, այնպես էլ «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանումը (անկախության, լրագրողական էթիկայի, ներկայացվող տեղեկատվության ճշգրտության, չեզոքության, հաշվետվողականության և այլ վերաբերելի սկզբունքների պահպանման տեսանկյունից) բացառիկ կարևորություն ունեն քաղաքացիների տեղեկատվություն ստանալու և կարծիքի արտահայտման ազատության տեսանկյունից։

Ոլորտում խնդիրները բազմաթիվ են և իրավասու դերակատարները պետք է լրջագույն ջանքեր գործադրեն դրանք հաղթահարելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում