Ներքին 2 տարի առաջ - 10:23 03-11-2023

Քննարկվել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմայի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարի տեղակալը ողջունել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության այցը Հայաստան, կարևորել միջխորհրդարանական երկխոսությունը և հույս հայտնել, որ Էստոնացի խորհրդականների այցը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին, հայ-էստոնական երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

Պարույր Հովհաննիսյանն էստոնական կողմին ներկայացրել է Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել հումանիտար աջակցություն ցուցաբերելու՝ Էստոնիայի կառավարության որոշման համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ