Ներքին 5 տարի առաջ - 20:20 09-07-2021

Քննարկվել են անկանխիկ վճարման համակարգերի զարգացմանը վերաբերող հարցեր․ ԲՏԱՆ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն այցելել է «Սմարթ Սոլուշնս» ընկերություն, ծանոթացել ընկերության գործունեության ընդհանուր ուղղություններին ու մատուցվող ծառայություններին, զրուցել կազմակերպության աշխատակիցների հետ: Ընկերության տնօրեն Սերգեյ Պետրոսյանը նախարարի պաշտոնակատարին ներկայացրել է իրենց կողմից մատուցվող ծառայությունների առանձնահատկությունները, ոլորտի զարգացմանը խթանող և խանգարող մի շարք հարցեր: Քննարկվել են անկանխիկ վճարման համակարգերի զարգացման, դրանց առավելությունների և թերությունների վերաբերող հարցեր:

Նախարարի պաշտոնակատարը կարևորել է համակարգի դերը մարդկանց կյանքն առավել հեշտացնելու առումով, հատկապես գյուղաբնակների շրջանում նմանատիպ համակարգերի տարածվածությունն ու հասանելիության ապահովվումը:

«Սմարթ Սոլուշնս»-ում նախարարին տեղեկացրել են, որ իրականացվում են հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ-ների) միացում ցանցին, աշխատանքի ստուգում և գործարկում, ինչպես նաև շահագործման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում: Ընկերությունը հանդիսանում է PAX Technology limited ընկերության ներկայացուցիչը Հայաստանում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի