Ներքին 5 տարի առաջ - 23:24 15-05-2021

Քննարկվել են Արարատյան արտեզյան ավազանի ներկա վիճակին վերաբերող հարցեր

Այսօր մասնակցել եմ «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարման հեռանկարները» խորագրով համաժողովին, որի ընթացքում քննարկվել են Արարատյան արտեզյան ավազանի ներկա վիճակին վերաբերող հարցերը, ռեսուրսների պահպանման և կայուն օգտագործման հեռանկարները: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

«Համաժողովը նախաձեռնել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ:

Ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը և ջրախնայող ժամանակակից մեթոդների կիրառումը շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններից է, և միայն համարժեք կանխարգելման միջոցառումների իրականացման արդյունքում է հնարավոր բացառել գերշահագործումը և ապօրինի օգտագործումը։

«Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ) ծրագրի շրջանակներում իրականացված Արարատյան դաշտի հիդրոլոգիական և հիդրոերկրաբանական պայմանների համապարփակ ուսումնասիրությունները կարևորվում են հատկապես ստորերկրյա ջրերի ծագման, հատկությունների և պայմանների վերլուծության համատեքստում, ինչն անհրաժեշտ է այդ ջրերի օգտագործման տեխնիկական լուծումները վերհանելու համար, քանի որ ստորերկրյա ջրերը՝ որպես առավել արժեքավոր բնական ռեսուրս, առանցքային նշանակություն ունեն, ինչպես խմելու, այնպես էլ տնտեսական նպատակներով օգտագործման համար։

Ծրագրի հաշվետվությունում ամփոփված ուսումնասիրությունները թույլ կտան մշակել համապարփակ և փոխկապակցված միասնական մոտեցում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար, ինչը, ի հավելումն մեր կողմից նախաձեռնած բարեփոխումների, կարող է լավ հենք հանդիսանալ Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի պահպանությանն և կառավարմանն ուղղված երկարաժամկետ ռազմավարության իրականացման համար»,- գրել է մարզպետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում