Ներքին 2 ամիս առաջ - 12:06 12-08-2026

Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմելով՝ վիրավորում են հավատավոր զավակներին

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Քիչ առաջ անփութություն ունեցա լսելու դե ֆակտո խորհդրարանի՝ անհետաքրքիր սերիալի վերածված նստաշրջանի ուղիղ հեռարձակումը։ Իշխանությունն ուզուրպացրած քպ-ական խմբակի ներկայացուցիչը, բան ու գործ թողած, Վեհափառ Հայրապետի մասին էր խոսում՝ հնչեցնելով ավազանի անունը, ընդդիմությունն էլ, ձեռքերով թմբթմբացնելով, բողոքում էր այդ անպատկառության դեմ։ Իսկ մի ուրիշ քպ-ական էլ ասում էր՝ «Դուք ձեր վարքագծով լավությու՞ն եք անում այդ մարդուն, թե վատություն»։

Մի պարզ ճշմարտություն ասեմ։ Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմելով՝ որևէ մեկը վիրավորում է ոչ միայն և ոչ այնքան Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Սրբազնագույն և Վեհափառ Հայրապետին, այլ՝ ինձ ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր հավատավոր զավակի։ Որովհետև մեր հավատքի անքակտելի մասն է հավատքն առ այն, որ ձեռնադրմամբ և օծմամբ եկեղեցականն ունենում է նոր ծնունդ, դառնում է նոր մարդ, և դրա շնորհիվ է, որ Տէրունական տնօրինությամբ ստանում է խորհուրդներ կատարելու առանձնաշնորհ։ Այդ վերափոխման խորհրդանիշը հոգևոր ծնողի՝ ձեռնադրող եպիսկոպոսի կողմից նոր անուն տալն է։

Այսպիսով, հարգելի՛ քաղաքացիներ ու զզվելի՛ ուզուրպանտներ, այստեղ խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը։ Ու մեզ անընդհատ վիրավորելու պատասխանը հատ առ հատ մի օր անպայման տալու եք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»