Ներքին 2 տարի առաջ - 09:18 03-11-2023

Ազատության հրապարակ, թե Քերբի Ազարբայջան․ պետք չէ խուճապի մատնվել

Google հավելվածով Ազատության հրապարակի հասցեն որոնելիս, բացի այն, որ նշվում է Երևան, քարտեզին կից գրվում է նաև ադրբեջանական անվանում՝ «Քերբի Ազարբայջան»։



Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, ով ասաց, որ նման դեպքեր շատ են եղել, և դրանում մարդու գործոնը այդքան էլ շատ չէ։

«Այս խնդիրը շատ հին է և այն մոտակա պատմական շրջանում չի լուծվի, որովհետև Google-ը ինչպես նաև մնացած բոլոր քարտեզները չունեն հնարավորություն աշխարհի բոլոր կառույցները, շինությունները տեղադրել քարտեզի վրա։

Google-ի մոդերատորները շատ հաճախ մարդիկ էլ չեն լինում, այլ ավտոմատացված համակարգ։ Այսինքն՝ կամայական մարդ կարող է Google-ով նշել, որ ինչ-որ ընկերություն է բացել, հասցե ու հեռախոսահամար նշել, և հավելվածը սպասում է, որ մի քանի հոգի դա հաստատեն և ավտոմատ անվանումը փոխվի։ Եվ ադրբեջանցիներն օգտվում են դրանից։ Նույնն էլ հայերն են հաճախ անում Ադրբեջանում։ Ուղղակի պետք է նորից մտնել ու վերախմբագրել»,- ասաց Մարտիրոսյանը։

Նրա հիշեցրեց, որ նման դեպք որոշ ժամանակ առաջ էլ եղել էր Հանրապետության հրապարակի տեղանվան հետ կապված, սակայն, որոշ օգտատերեր մոռացել են այդ մասին, և նոր խուճապ են ստեղծում։

«Մարդիկ, երբ ինչ-որ բան հայտնաբերում են, չի լինում առաջին մղումը, որ ստուգեն, նայեն, այդպիսի բան կա, չկա։
Առաջին մղումը լինում է դա հրապարակել, հետո մի 50 հոգի գրում են՝ ողբամ զքեզ, հայ ժողովուրդ, կամ այս ուր ենք հասել։ Բայց նման դեպքեր էլի են եղել, իսկ մեր պրոբլեմն այն է, որ հանրային հիշողությունը հասել է մեկ շաբաթի»,- եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան