Մամուլ 2 տարի առաջ - 08:26 03-11-2023

Սերժ Սարգսյանը հանդիպել է Սամվել Շահրամանյանի հետ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նախօրեին «Մարիոթում» կայացած փակ հանդիպմանը արցախցի քաղաքական գործիչները չէին հրավիրել ՀՀ տիտղոսակիր ընդդիմության ներկայացուցիչներին։ Պարզ է, որ Սամվել Շահրամանյանը եւ նրա կողքին մնացած անձինք չեն ուզում նույնացվել ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի եւ ոչ էլ անգամ ՀՅԴ-ի հետ։ Չնայած խորհրդարանական ընդդիմությունն առաջարկել է իր աջակցությունը։

Սակայն մենք տեղեկացանք, որ օրերս հանդիպում է տեղի ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ։ Հանդիպման նախաձեռնությունը եկել է Սերժ Սարգսյանից, որն, ինչպես ՀՀԿ-ական մեր աղբյուրներն ասացին, չնայած անձնապես ծանոթ, առավել եւս` մտերիմ չէ Շահրամանյանի հետ, սակայն կարեւորելով նախագահի ինստիտուտը եւ Շահրամանյանի՝ Բակո Սահակյանի հետ ունեցած մտերմությունը, ցանկություն է հայտնել հանդիպել, լսել Շահրամանյանին, փորձել անձնապես աջակցություն հայտնել։ Թե ինչ են խոսել եւ առավել եւս` ինչ են պայմանավորվել, բնականաբար, չեն հայտնում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան