Մամուլ 2 տարի առաջ - 08:18 03-11-2023

Էկոնոմիկայի նախարարությունը Վահրամ Թոքմաջյանին 64 հազար դոլար է փոխանցել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Էկոնոմիկայի նախարարությունը հոկտեմբերի 12-ին պայմանագիր է կնքել Վահրամ Թոքմաջյան անհատ ձեռնարկատիրոջ հետ՝ վերջինիս փոխանցելով 25 մլն 800 հազար դրամ` մոտ 64 հազար դոլար։

Վահրամ Թոքմաջյանը, ով պատմաբան է, պատմության ուսուցիչ եւ ժամանակին աշխատում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, պարբերաբար հանդես է գալիս հրապարակախոսական բնույթի հրապարակումներով:

Այդ գումարի դիմաց նա պետք է կազմակերպի «Գիտության եւ գործարարության օրեր» անունը կրող համաժողովի հանրայնացման աշխատանքները, կարճ ասած՝ պետք է ֆեյսբուքում ու մյուս սոցցանցերում էջեր վարի, պարբերաբար հաղորդագրություններ տեղադրի, գովազդներ միացնի, ինչպես նաեւ համաժողովի օրը ապահովի 30 լրատվամիջոցի ներկայություն այդ համաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին եւ 2-ին` Սունդուկյանի անվան թատրոնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան