Մամուլ 2 տարի առաջ - 07:36 02-11-2023

Ինչ է թաքցնում Դավիթ Առաքելյանը. ֆինանսական աղբյուրները թափանցիկ չեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի փետրվարի 3-ին՝ Ալեն Սիմոնյանի որոշմամբ։ Մինչ այս պաշտոնին նշանակվելը Առաքելյանը եղել է ԱԺ նախագահի օգնականը։ Հայտարարագրում պաշտոնատար անձի պաշտոնը նշված է որպես օգնական, սակայն նա ԱԺ նախագահի օգնական եղել է 2022 թվականին։

Մեզ չհաջողվեց Դավիթ Առաքելյանի կենսագրության մասին որեւէ տվյալ գտնել, այդ պատճառով էլ այլ մանրամասներ չենք ներկայացնում, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Դավիթ Առաքելյանը սեփական անշարժ գույք չունի եւ բնակվում է այլ անձին սեփականությամբ պատկանող բնակարանում, որը 90 օրից ավելի շահագործվում է իր կողմից։ Առաքելյանը 2021 թվականին նվիրատվություն է ստացել 2016 թվականի արտադրության, Toyota մակնիշի մեքենա։ 2022 թվականի հաշվետու տարվա վերջին նրա բանկային հաշիվների մնացորդները կզամել են 175 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 29 հազար դոլար, 8 մլն 500 հազար դրամ, 7 հազար եվրո եւ 180 հազար ռուբլի։

Թվում է, թե ամեն ինչ կարգին է, որ բոլորն էլ կարող են այսքան մեծ քանակի կանխիկ գումարներ ունենալ, սակայն ուշագրավն այն է, որ Առաքելյանի տարեկան եկամուտները կազմում են 9 մլն 383 հազար դրամ, իսկ նրա կանխիկ դրամական միջոցները 2,5 անգամ ավել են՝ գրեթե 23 մլն դրամ։ Կարելի է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել, որ «պոզով-պոչով կոռուպցիան» հենց իր կողքին է, քանի որ Առաքելյանը հայտարարագրում բաց եւ թափանցիկ չի նշել ունեցած ֆինանսական միջոցների աղբյուրները։

Դավիթ Առաքելյանի եկամուտների 8 մլն 487 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, իսկ 895 հազար դրամ ստացել է ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում