Ներքին 2 տարի առաջ - 17:04 01-11-2023

Այսօր Նարեկ Մալյանի անունից գանգատ եմ ներկայացրել ՄԻԵԴ. փաստաբան

Այսօր Նարեկ Մալյանի անունից գանգատ եմ ներկայացրել ՄԻԵԴ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրել եմ գանգատ Նարեկ Մալյանի անունից, կապված 2019 թվականի մարտի 04-ին իր տան մոտ կատարված առևանգման փորձի քրեական գործի հետ:

Հիշեցնեմ, որ Նարեկի վրա հարձակվել էին և փորձել առևանգել սորոսական Ռեստարտ կազմակերպության անդամները, ովքեր նպատակ էին հետապնդում վրեժխնդիր լինելու Մալյանից՝ նրանց հասցեին հնչեցված հայտարարությունների պատճառով:

Հայտարարությունների հիմքում Ն.Մալյանը դրել էր այն հանգամանքը, որ կոնկրետ այդ սորոսական կառույցը ամեն ինչ անում էր Հայկական բանակը կազմաքանդելու համար:

Ինչպես տեսանք, Ռեստարտը հաջողել է, իսկ Նարեկը հիմա կալանավայրում է:

Հիշեցնեմ, որ սորոսականներին ապօրինաբար արդարացրել էր հետագայում ապօրինաբար պաշտոնից ազատված դատավոր Դավիթ Հարությունյանը»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով