Ներքին 2 տարի առաջ - 10:15 31-10-2023

Զովունիում կառուցվող էլիտար շենքից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը մահացել է. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղից «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սանթուր Դուրգարյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 54-ամյա Ավետիս Վ.-ն է, ով ժամը 11:00-ի սահմաններում Զովունի գյուղում «Դ և Ս» շինարարական կազմակերպությունում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների աշխատանքային կանոնները խախտելու հետևանքով մետաղական կաղապարը գցել է իր վրա, ապա մարմնական վնասվածքներով հարազատների կողմից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան